Ներքին 4 տարի առաջ - 18:34 22-06-2022

Ջհանգիրյանն ու Միքայելյանն իմացել են, որ իրենց ձայնագրում են. Զարուհի Փոստանջյան

«Հայելի» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Նիգավանում տեղի ունեցած սպանությունների գործին, ասաց, որ չնայած նրան, որ մանրամասներին տեղյակ չէ, թե ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգությունը, այնուամենայնիվ ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված հայտարարությունների համար է տեղի ունեցել այդ սպանությունը։

Փոստանջյանի խոսքով՝ երկու օր տևել է միջադեպը, իսկ Ոստիկանությունն իր անգործությամբ նպաստել է, որ այդպիսի դեպք տեղի ունենա.

«Մենք հատել ենք ևս մի գիծ, ոը մեզ տանում է ոչ միայն դեպի բռնապետություն, այլև պետականության ոչնչացում, որովհետև մենք տեսնում ենք, որ մարդիկ ուղղակի, իրենց հայտարարությունների համար գնդակահարվեն, իսկ Ոստիկանությունը ոչինչ չանի։ Սա խոսում է այն մասին, որ պետական ինստիտուտները, որոնք պարտավոր են պաշտպանել հանրային անդորրը, ուղղակի անգործ են, և անգործությունը դրսևորվում է նրանում, որ նրանք միայն կարող են միջամտել այն դեպքում, երբ կա ինչ-որ վտանգ, այն էլ խաղաղ ցուցարարի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»։

Անդրադառնալավ Ռուբեն Վարդազարյանի հայտնի ձայնագրությանը՝ ասաց, որ մարդ չի մնացել, որ այդ ձայնագրությունը չքննարկի, չգնահատի․ «Եթե մենք ուզում ենք, որ փոփոխություններ տեղի ունենան, ապա պետք է գաղտնազերծման մասին օրենք ընդունվի, տեսնենք ով ում բարեկամն է»։

«Եթե լյուստրացիայի մասին օրենք չընդունվի, մենք չենք էլ կարող մաքրվել այդ կեղտից։ Երկու դասախոսներ՝ Ստեփան Միքայելյանը և Գագիկ Ջհանգիրյանը՝ իրավաբանություն դասավանդողները, մի այնպիսի զրույց էին տանում, ուղղակի այդ զրույցը տհաճ էր, բայց այդ մարդիկ քաջ գիտեին, որ իրենց ձայնագրում են»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան