«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մոտակա ամիսներին կշարունակի իրականացնել կանոնավոր չվերթեր Կրասնոդար- Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ: Այս մասին հայտնել են փոխադրողի մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 26-ից ավիաընկերությունն այս երթուղով չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռներով՝ էկոնոմ և բիզնես դասի ծառայություններ առաջարկելով։