Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Գյումրիում էր։ Այս անգամ էլ՝ հերթական նախաձեռնությամբ։ Եթե նախկինում նա հանրությանը ներկայանում էր կրթվելու նորաձևության քարոզով, ապա այս անգամ օրակարգում բռնության դեմ պայքարն էր։
Աննա Հակոբյանը Գյումրիում ստորագրահավաք է իրականացրել ընդդեմ բռնության։ Նախաձեռնությանը միացել են նաև դասախոսներ ու Շիրակի մարզի ՔՊ-ական ներկայացուցիչներ։
Փաստորեն, վարչապետի կինը շարունակում է իր նախաձեռնությունների շարքը՝ նորաձև կրթվելուց մինչև բռնության դեմ պայքար։ Թե ստորագրահավաքն ինչ գործնական արդյունք կտա, դեռ պարզ չէ, բայց մի բան ակնհայտ է՝ Գյումրին հերթական անգամ դարձել է Աննա Հակոբյանի նախաձեռնությունների հարթակը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան