Ներքին 1 ամիս առաջ - 21:13 13-10-2026

Արարատ Միրզոյանն ու Իրաքի փոխվարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի:

ՀՀ ԱԳՆ