ՔՊ-ական թաղապետ Սերոբ Սարգսյանի եղբայրը, որքան էլ զարմանալի է, դաշնակցական է:
Թվում է՝ հարազատ եղբայրների քաղաքական հայացքները, սկզբունքներն ու գաղափարները չեն կարող այսքան հակասական լինել, բայց փաստացի ստացվում է, որ մի եղբյարը պայքարում է մյուսի դեմ:
ՔՊ-ական թաղապետի շուրջ կրքերը թեժանում էին դեռևս այն ժամանակ, երբ նա փոխթաղապետ էր: Փոխթաղապետ եղած ժամանակ Սերոբ Սարգսյանը զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին ծաղրել էր, անվանել «փնթիներ»:
Սարգսյանը դատի էր տվել հանրությանն այդ մասին տեղեկացրած լրագրող Լիա Սարգսյանին և պարտվել էր դատարանում: