Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 13:28 13-10-2026

Սյունիքի Սպանդարյանի ջրամբարում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում, շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ:

Մասնավորապես, Սիսիանի տեղամասի ծառայողները Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի տարածքում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք՝ Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի բնակիչ Ա.Դ.-ի կողմից իրականացվել էր շուրջ 15 կգ ձկան որս:

Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները՝ լիազորությունների բաշխման մասով, արձանագրված դեպքի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին:

Ամենից շատ դիտված