Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին 1 ամիս առաջ - 12:51 13-10-2026

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Կայացել է «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդու իրավունքները, արժանապատվությունը և ներառականությունը հոգեկան առողջության պահպանման ոլորտում» խորագրով տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանմանը։

Քննարկման առանցքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության և գործունակության ապահովումն էր, համայնքահեն ծառայությունների հասանելիության ընդլայնումը, ազատությունից զրկման վայրերում պատշաճ խնամքի ապահովումը, ինչպես նաև խարանի դեմ պայքարն ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։

Մասնակիցներն ընդգծել են, որ հոգեկան առողջության արդյունավետ պահպանումը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, արժանապատվության, տեղեկացված համաձայնության և անհատականացված աջակցության սկզբունքների վրա՝ ապահովելով յուրաքանչյուր անձի մասնակցությունն իր խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը։

Մասնավորապես` անդրադարձ է եղել համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության ապահովման կարևորությանը՝ անդրադառնալով Շիրակի և Արարատի մարզերում գործող շարժական թիմերի փորձին։

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն ընդգծել է, որ հոգեկան առողջությունը միայն առողջապահական քաղաքականության խնդիր չէ, և Հայաստանի համար այս մոտեցումը ընթացիկ բարեփոխումների առանցքում է, որոնք արտացոլում են հիմնարար մի սկզբունք. հոգեկան առողջության խնդիրը պետք է դառնա մարդու իրավունքների, արժանապատվության, հավասարության, սոցիալական ներառման և մասնակցության հարց:

Կարևորելով Կենսաբժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին (Օվիեդո) կոնվենցիայի վավերացումը` Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ կարևոր են նաև սպասվող փոխությունները` բժշկական օգնության և սպասարկման համատեքստում։

Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում և տարածաշրջանում հոգեկան առողջության պահպանման համակարգերն առավել իրավունքահեն, ներառական և մարդակենտրոն դարձնելու շուրջ երկխոսության ամրապնդմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում՝ որպես Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, ակադեմիական շրջանակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին