Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար֊գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը բիզնեսմեն է։
Նա այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի գահընկեց լինելուց հետո, երբ վերջինիս բոլոր կադրերը կարճ ժամանակում ազատվեցին ԱԺ պաշտոններից։
Համբարյանը բաժնետեր է «Գրինլեռ» և «Մարշալ քոնսալթինգ գրուպ» ՍՊԸ֊ներում։ Նա կարծես հիմնավոր տեղավորվում է ԱԺ֊ում, քանի որ իր հետ ԱԺ իրեն օգնական է բերել «իմացած մարդու»` վերոնշյալ ՍՊԸ֊ների աշխատակցի։
Եթե «Գրինլեռ» ՍՊԸ֊ն զբաղվում է գյուղատնտեսությամբ, ապա «Մարշալ քոնսալթինգ գրուպ» ՍՊԸ֊ն խորհրդատվական կազմակերպություն է, և խորհրդատվություն է մատուցում պետական մարմիններին (փոխանակ լիներ հակառակը), այն էլ փաստորեն առանց մրցույթի։

