copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:09 07-10-2021

Բագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: