Էր Ռիադի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկը ավիահարվածի է ենթարկվել, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
Հութիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի տվյալներով՝ հարվածը տերմինալում հրդեհ է առաջացրել։ Հստակ չէ՝ այն հրթիռո՞վ է խփվել, թե՞ անօդաչու թռչող սարքով։
Կոալիցիան նաև հայտնել է օդանավակայանի մոտակայքում մեկ հրթիռ որսալու մասին։