Ներքին 1 ժամ առաջ - 18:27 11-10-2026

Yandex-ի հետ կապված` գրեթե ոչինչ չի աշխատում. Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում ՌԴ ու ԱՊՀ երկրներում։ Տարօրինակն այն է, որ Yandex-ը տարիներ շարունակ հավաստիացնում էր, որ իրենց տվյալների կենտրոններն ու առհասարակ սերվերները գտնվում են Եվրոպայում, այնինչ ՌԴ-ում էին։ Չնայած էս մասով շատ երկար գրել էի 2019 թվականին, մասնավորապես` ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։

Կարծում եմ` դեռ երկար Yandex-ը անհասանելի կլինի իր Taxi, Map, Navigator, Delivery և այլ ծառայություններով։ Թերևս ամենաշատը տուժում են այն մարդիկ որոնց գումարները գտնվում են Yandex Bank-ում։ Ու եթե հնարավոր չլինի վերականգնել տվյալների բազաները ու նաև դրանց բեքափները, ապա հարյուր հազարավոր մարդկանց գումարներ պարզապես հնարավոր չի լինի նույնականացնել ու վերադարձնել, նաև, բնականաբար, Yandex Plus ու այլ բաժանորդագրությունները»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ