Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանն ամուսնացել են, քավորը Բագրատ Սրբազանն է
Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանի ու Հովհաննես Խուդոյանի հարսանիքի քավորը Բագրատ Սրբազանն է, եկեղեցական արարողությունն անցկացնում է Արշակ Սրբազանը։
«Հայաստան. Մեր օրեր. Պսակադրվում են հայրենատեր փաստաբաններ Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը, քավոր՝ քաղբանտարկյալ Բագրատ Սրբազան, ծիսակատար՝ քաղհալածյալ Արշակ Սրբազան։
Երկու Սրբազաններն էլ փաստաբանների պաշտպանյալներն են»,- գրել է Բագրատ Սրբազանը: