Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վնասվածքներ ստացել Թուրքիայում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել Մանիսա նահանգում, հաղորդել Է NTV հեռուստաալիքը:
Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայություններն ու բժիշկները, վթարի մանրամասները պարզվում են: