Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում բացակայում է
«Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ֊ի վերջին հինգ տարիների հաշվետվությունները։
Հայրենասիրական տարատեսակ ծրագրերի, Արցախի ազատագրման և նման փայլուն արարքների երբեմնի հեղինակ «Երկրապահը» վերջին տարիներին գաղափարական կտրուկ փոփոխության է ենթարկվել։
Փոխարենը, ԵԿՄ֊ն սիստեմատիկ 2022֊2025թթ պետական բյուջեից ստացել է տարեկան 234 միլիոն 638 հազար դրամ, իսկ 2026 թվականին 37.3 միլիոն դրամով ավելի, որի պատճառը անհայտ է և տարօրինակ, քանի որ ըստ ՔՊ֊ականների, խաղաղությունը կայացած իրողություն է, հետևաբար երկիրը պահելու և մարտական հերթապահության անհրաժեշտությունը` իր ծախսերով հանդերձ պետք է որ նվազած լիներ։