Ուղիղ եթեր
Ավելին 38 րոպե առաջ - 21:06 09-10-2026

ԵՊՀ-ում ներկայացվեց Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուշագրության հայերեն թարգմանությունը

Հոկտեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի «Արյունը, որ դարձավ ռուբին» (պարսկերեն՝ «خون دلی که لعل شد») ինքնակենսագրական հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական օրհներգների հնչեցմամբ։

Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնյամալին, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, իրանական պատվիրակության ներկայացուցիչներ, դասախոսներ, իրանագետներ և ուսանողներ:

ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնյամալին իր ելույթի ընթացքում ընդգծեց. «Այսօր ես, որպես Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, այս գրքին նախ և առաջ նայում եմ երիտասարդության տեսանկյունից: Ինձ համար ուշագրավ է, որ այս հուշերում երիտասարդությունը պարզապես տարիքային հանգրվան չէ: Առաջնորդը երիտասարդին չէր դիտարկում միայն որպես ելույթների ունկնդիր, նա երիտասարդին համարում էր ապագայի կերտողը: Եվ սա լոկ չնչին տարբերություն չէ»:

Նախարարն անդրադարձավ նաև գրքի խորագրին և բովանդակային առանցքին․ ««Արյունը, որ դարձավ ալ ռուբին» գիրքը պատմում է հանուն նպատակի կրած տառապանքի արժեքի մասին:

Իհարկե, ամեն տառապանք չէ, որ արժեք ունի: Տառապանքին իմաստ են հաղորդում նպատակը, կատարած ընտրությունը և այն, թե ինչպես է մարդը դիմագրավում այդ փորձությանը:

… Ի վերջո, այս գիրքը ոչ թե ավարտի, այլ ճանապարհի մասին է: Մի ճանապարհի, որը սկսվում է մի համեստ տնից և հասնում այն օրերին, երբ Իրանի պատմությունը թևակոխում է նոր փուլ»:

Մանրամասները՝ aravot.am կայքում։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր