Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 12:07 09-10-2026

«ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կասեցվել է որոշ ապրանքախմբերի իրացումը

ՀՀ Շուկայի վերահսկողույան տեսչական մարմինը «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ համաձայն

- «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող, մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,

- «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,

- «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթերի։

Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։