Ավելին 45 րոպե առաջ - 18:25 08-10-2026

Մարկ Ցուկերբերգի քույրը գաղտնի դիջեյ է եղել․ նրա հոբբին բացահայտվել է Սան Ֆրանցիսկոյում

Մարկ Ցուկերբերգի 37-ամյա քույրը՝ Արիել Ցուկերբերգը, բացահայտել է, որ 2018 թվականից գաղտնի զբաղվում է դիջեյությամբ։

Նա X-ում հայտնել է, որ ելույթներ է ունեցել ակումբներում, փոքր փառատոներում և Burning Man-ում։ Արիելի խոսքով՝ երաժշտությունը նրա համար հիմնական մասնագիտություն չէ, այլ կողմնակի զբաղմունք, որի միջոցով ցանկանում է զվարճանալ և ուրախություն պարգևել մարդկանց։

Արիելը տեխնո և էլեկտրոնային երաժշտություն է նվագում, իսկ Ռաեդ Խավաջայի հետ կազմում է Ellen Ride դիջեյ դուետը։ Նրանք նաև երաժշտություն են թողարկում և արդեն ներկայացրել են «Attention» երգը։

Ցուկերբերգի քույրը տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի փորձ ունի, իսկ այժմ աշխատում է որպես Long Journey Ventures-ի գլխավոր գործընկեր։ 2019 թվականին նա ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30» ցանկում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին