Լիոնել Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ նշելով, որ արդեն կարոտում է ազգային թիմի մարզաշապիկը։
«Երեկ իմ վերջին խաղն էր, և արդեն կարոտում եմ երկնագույն-սպիտակ մարզաշապիկը։ Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում։ Անհավանական ճանապարհ էր՝ լի ուրախություններով, ինչպես նաև որոշ տխուր պահերով, բայց վստահ եմ՝ իմ արած յուրաքանչյուր քայլ արժեր դրան»,- գրել է Մեսսին։
Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին, մարզիչներին։ Մեսսին հատուկ անդրադարձել է նաև Դիեգո Մարադոնային՝ նշելով, որ վստահ է՝ նա օգնել է իրենց նաև «երկնքից»։
Մեսսին շնորհակալություն է հայտնել նաև Աստծուն՝ նշելով, որ առանց նրա առաջնորդության և կամքի իրենք չէին կարողանա երազել այս ճանապարհին հասնելու մասին։