Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 14:55 08-10-2026

Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել

Ֆեյսբուքի օգտատերը գրել է.

Ծանոթացեք, Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում «ինքնասպան է եղել»:

Մանվել Սարիբեկյանը ծնվել էր 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա հարևանների հետ գնացել էր անտառ՝ փայտ հավաքելու և կորած անասուններ փնտրելու։ Մառախուղի պայմաններում նա կորցրել էր կողմնորոշումը և հայտնվել Ադրբեջանի տարածքում, որտեղ ձերբակալվել էր ադրբեջանական ուժերի կողմից։

Ադրբեջանական իշխանությունները նրան ներկայացրել էին որպես դիվերսանտ և հայտարարել, թե նա իբր պատրաստվում էր պայթեցնել ադրբեջանական գյուղի դպրոցը։

Ադրբեջանական հեռուստատեսությամբ նաև ցուցադրվել էր նրա հարցաքննությունը։

Հայաստանի կողմը պնդել էր, որ այդ ցուցմունքները ստացվել էին բռնության պայմաններում։

Սարիբեկյանին տեղափոխել էին Բաքվի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նա մնացել էր կալանքի տակ։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին նրան գտել էին մահացած՝ խցում։

Ադրբեջանի պաշտոնական վարկածն այն էր, որ նա ինքնասպանություն էր գործել։

Բայց ինչ արձանագրեց ՄԻԵԴ-ը

2020 թվականի հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։

Դատարանը չընդունեց Ադրբեջանի ներկայացրած ինքնասպանության վարկածը։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Սարիբեկյանը Ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ էր մտել առողջ վիճակում, իսկ նրա մահվանից առաջ արձանագրված վնասվածքների վերաբերյալ հայկական դատաբժշկական տվյալները, լուսանկարները և խցի պայմանները հիմք էին տալիս եզրակացնելու, որ նա մահացել էր այլ անձանց, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների հետևանքով։

Դատարանը նաև արձանագրեց, որ նրա մարմնի վրա եղել են ծեծի և գլխի վնասվածքի հետքեր, և այդ վերաբերմունքը իրավական առումով որակեց որպես խոշտանգում։

ՄԻԵԴ-ը քննադատեց նաև Ադրբեջանի հետաքննությունը։ Այն ի սկզբանե կառուցված էր այն ենթադրության վրա, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել։ Այդ պատճառով այլ վարկածներ, այդ թվում՝ նրա նկատմամբ բռնության հնարավորությունը, պատշաճ կերպով չէին ուսումնասիրվել։ Դատարանը դա համարեց ոչ արդյունավետ քննություն։

Հայաստանում նրա մարմինը հանձնվել է 2010 թվականի նոյեմբերի 4-ին, որից հետո իրականացվել է դատաբժշկական քննություն և հարուցվել է քրեական վարույթ։ Հայաստանի քննությունը հետագայում կասեցվել էր, քանի որ Ադրբեջանը չէր տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն։

ՄԻԵԴ-ը ճանաչեց Ադրբեջանի պատասխանատվությունը՝

- Կյանքի իրավունքի խախտման համար (Կոնվենցիայի 2-րդ հոդված),
- Խոշտանգման արգելքի խախտման համար (3-րդ հոդված),
- և անարդյունավետ քննության համար։

Դատարանը նաև սահմանել էր 60,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուներին և 2,200 եվրո՝ ծախսերի համար։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան