Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ժամ առաջ - 10:12 08-10-2026

Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե է ընտրվելու: Թերթի տեղեկություններով՝ այս հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է, և ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու՝ Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը: Շրջանառվում է նաև ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, թերթի տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը»։
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ նախարարությունում ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենքով սահմանված «ծնողական ժամից» և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև սահմանված ավարտը՝ ժամը 18:00-ը։ Թերթի տեղեկություններով՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից, որը նախատեսում է օրական 30 րոպե կամ մեկ ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Արդյունքում՝ երեխաներ ունեցող աշխատակիցները չեն կարողանում աշխատանքից կես ժամ կամ մեկ ժամ շուտ դուրս գալ՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված այդ հնարավորությանը։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Վայոց ձորի Ջերմուկ համայնքում, որտեղ 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն և «Ապրելու երկիրը»։ Վերջինի համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է, որն աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում։ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը: Պատճառը պարզ է` առաջիկայում մարզպետարանները լուծարվելու են, եւ մարզպետներն արդեն տաքուկ տեղ են փնտրում:
--

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան