Նախնական 700 միլիոն դրամ կծախսվի Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող Ամանորյա միջոցառումներին։
Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի պայմաններն էլ արդեն «կարված են իրենց հագով», քանի որ պարտադիր պայման է այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած լինի առնվազն երկու նմանատիպ միջոցառում, որի պայմանագրի արժեքը պակաս չլինի 150 միլիոն դրամից։
Որքան հայտնի է, նախորդ 8 տարիների ընթացքում բոլոր մրցույթների հաղթողները եղել են իշխանությունների յուրայինները, հետևաբար սույն 700 միլիոն դրամը ևս, ըստ ամենայնի, կուղևորվի համապատասխան կազմակերպությանը։
Հ.Գ. Վերջերս պարբերական դարձած պետական մակարդակի երգ ու պարը, անթիվ տոները, սգո օրերի ուրախ համերգները մռայլ դեպք են հիշեցնում. կարծես աֆրիկյան որոշ ցեղեր են օրվա մեծ մասը բոլոր իրավիճակներում պարում։