Շաքիի դեպքը սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյան
ՀՀ քաղաքացին մնացել է մեն-մենակ զինված թշնամու դեմ, դուք ռազմական շքերթ էիք անում, գերժամանակակից զենքեր ցույց տալիս, եթե չկա քաղաքական կամք օգտագործելու այդ զենքերը, եթե ՀՀ քաղաքացին վտանգված է, ուրեմն այդ շքերթը ևս կեղծ է:
Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ զբաղվելու մեջ, ապա հարց ուղղելով՝ արդյոք հնարավո՞ր է, որ Փաշինյանը կարող է անգամ մեղադրել Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին, որը հերսաբար պաշտպանվել է:
Նիկոլ Փաշինյանը կրկին կոշտ արձագանքեց՝ նշելով, որ եթե ընդդիմությունը հաղթած լիներ ընտրություններում, հաստատ ռազմական դրություն էր հայտարարելու այդ մեկ դեպքի պատճառով:
«Շաքիի դեպքը սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա»,- նշել է Փաշինյանը:
Տեսանյութ: