Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցը շարունակում է քննարկումների առարկա մնալ։ Տարբեր գնահատականներ են հնչում՝ թե երբ կարող է գործարկվել երկաթուղին և ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ե՞րբ կգործարկվի Հայաստան-Թուրքիա երկաթուղին։
Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ դժվար, թե երկաթուղին գործարկվի․ «30 տարի չի գործարկվել, հիմա՞ պետք է գործարկվի»։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դժվար թե նման բան լինի։ Նա կարծիք հայտնեց, որ դա աբսուրդ է․ «Թշնամու հետ ինչպե՞ս կարող է երկաթգիծ լինել»։
Պատասխան հնչեց նաև, որ երկաթուղու գործարկումը հնարավոր է 3-4 տարի անց, և դա կախված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի իրագործումից։
Մանրամասները՝ տեսանյութում։