Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 16:53 06-10-2026

ԱՀԿ-ի փորձագիտական խումբը հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից հրավիրված Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագիտական խումբը (ETAGE) հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վավերացման գործընթացում գնահատվել են հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված երեխաների շրջանում HBsAg-ի տարածվածության մակարդակը։

Այս արդյունքը Հայաստանի իմունականխարգելման երկարամյա քաղաքականության և հեպատիտ B-ի դեմ պատվաստումների հետևողական իրականացման կարևոր ձեռքբերում է։

Վերջին տարիներին երեխաների շրջանում հեպատիտ B-ի սուր դեպքերի բացակայությունը ևս այդ աշխատանքի արդյունքն է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ձեռքբերումը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունն ու ներդրումները տալիս են շոշափելի արդյունք՝ երեխաներին պաշտպանելով ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր երկարաժամկետ առողջապահական և տնտեսական հետևանքներից:

Միևնույն ժամանակ, ձեռքբերումը նոր պարտավորություններ է առաջադրում՝ պահպանել պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, շարունակել իմունականխարգելման ծրագրերի զարգացումը և ընդլայնել հեպատիտ B-ի քրոնիկ ձևերի կառավարման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել