Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 16:47 06-10-2026

Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության, մասնավորապես, մանկապղծության/սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր: «Ազատությանը», հետաքրքրվել է՝ դատախազության կողմից իրականացվե՞լ է ուսումնասիրություն հիշյալ զեկույցում ներառված՝ հանցագործության ենթադրյալ տարրեր պարունակող հրապարակումների վերաբերյալ:

Դատախազությունն անպատասխան է թողել հարցերը՝ եթե նշված հրապարակումներն ուսումնասիրվել են, ապա դրանց արդյունքում նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, ո՞ր հոդվածներով և կա՞ն արդյոք ներգրավված մեղադրյալներ ու ի՞նչ հոդվածով:
«Ազատությունը» նաև խնդրել էր պարզաբանել՝ եթե նշված հրապարակումները նախկինում չեն հանդիսացել ուսումնասիրության առարկա, ապա ինչո՞ւ: Այս հարցին ևս դատախազությունը չի անդրադարձել:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել