Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգում աշխատող ուշագրավ կադրեր շատ կան, սակայն եթե սովորաբար հիշյալ անձի կրթությունը բացարձակ չի համապատասխանում պաշտոնին, տվյալ դեպքում անձը, համաձայն իր պաշտոնական կենսագրության, շուրջ 13 տարի ոչնչով չի զբաղվել։
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը, 2005 թվականին ուսումը սկսելով ԵՊՀ֊ից, Կալինինգրադով «դուրս է եկել» Գերմանիա և 2013 թվականին ստացել մագիստրոսի աստիճան։
Դրանից հետո` 13 տարի անց, Տիգրան Ավինյանը Թևոսյանին նշանակել է վարչության պետ, և կենսագրությունը վերսկսել է։