Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ տևական ժամանակ է՝ Գյումրիում պարեկների կողմից տուգանվում են այն դեպքում, երբ ճանապարհի համապատասխան գծանշումը փաստացի տեսանելի չէ։
Քաղաքացիների խոսքով՝ Ռիժկովի փողոցից դեպի քաղաքապետարան անցնող հատվածում առկա է հետիոտնային անցման նշանը, սակայն ճանապարհի վրա նախատեսված գծանշումները՝ «զեբրան», ամբողջությամբ ջնջված են և գրեթե անտեսանելի։
Քաղաքացիները հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս պետք է վարորդը կամ հետիոտնը կողմնորոշվի, եթե ճանապարհային գծանշումը տեսանելի չէ, և արդյո՞ք նման պայմաններում տուգանք կիրառելը հիմնավոր է։ Թեմային սոցցանցերում անդրադարձել է նաև օգտատեր Սամսոն Մատինյանը՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։
«Պահանջում եմ պատշաճ ծառայողական քննություն և այդ օրվա բոլոր անօրինական տուգանքների չեղարկում»,– գրել է նա։
Սամսոն Մատինյանը տրամադրել է նաև տեսանյութ, որտեղ մանրամասն նկարագրում է խնդիրը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան