Ներքին 1 ամիս առաջ - 16:03 04-10-2026

Խարդախություն՝ Երևանում․ 68-ամյա տղամարդը սուտ տեղեկություններ է հայտնել մոր մասին՝ բնակարանի մասնաբաժինը իր անվամբ գրանցելու համար

Shamshyan.com-ը գրում է․ Սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 504-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 68-ամյա Գրիգոր Մ․-ն, նպատակ ունենալով խաբեության եղանակով հափշտակել իր մորը՝ Երևանի բնակիչ 88-ամյա Մարգո Գ․-ին պատկանող՝ Շենգավիթ վարչական տարածքում գտնվող բնակարանի խոշոր չափերի՝ 2 մլն 897 հազար 177 ՀՀ դրամ արժեքով մասնաբաժինը, քաջատեղյակ լինելով մոր՝ ողջ լինելու և նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև պարբերաբար շփվելով վերջինիս հետ, ձեռնամուխ է եղել խարդախության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ տղամարդը այդ նպատակով 2019 թվականի օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ մոր գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառաբանությամբ՝ վերջինիս մահացած ճանաչելու պահանջով, որպեսզի կարողանա տնօրինել վերը նշված հասցեի բնակարանի՝ Մարգո Գ․-ին պատկանող մասնաբաժինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանում տղամարդը սուտ ցուցմունք է տվել, որ 2002 թվականից տեղեկություններ չունի իր մոր գտնվելու վայրի մասին, վստահ է, որ վերջինս անհայտ վայրում և անհայտ պայմաններում մահացել է։ Դատարանի կողմից կայացվել է վճիռ՝ Մարգո Գ․-ին մահացած ճանաչելու մասին, որից հետո 2020 թվականին վերը նշված հասցեի բնակարանի՝ Մարգո Գ․-ին պատկանող մասնաբաժինը տղամարդը գրանցել է իր անվամբ՝ այդ կերպ, ըստ քննության, խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերի՝ 2 մլն 897 հազար 177 ՀՀ դրամ արժեքով մասնաբաժինը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին