Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:46 01-10-2026

Ադրբեջանում գավառներն են շենացնում, Հայաստանում՝ մարզերը դատարկում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տան վարձերի ու բնակարանների թանկացման դեմ պայքարող քաղաքացիները՝ հանրային գործիչ Անի Կարապետյանի գլխավորությամբ, այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ մշակված ծրագիր-պահանջագիրը հանձնելու։ Սակայն գործադիրի պատասխանատուները խուսափել են քաղաքացիների հետ ուղիղ երկխոսությունից։

«Կառավարության շենքի մոտ հասնելուց մոտ 3 րոպե անց մեզ մոտեցավ ոստիկանության ծառայող Վարդանյանը, որի պաշտոնը հստակ չեմ հիշում ցավոք, բայց նրա պատասխամտվության ներքո էին ոատիկանները ծառայություն իրականցնում։ Նա ասաց, որ կառավարությունում տեղյակ են մեր այցի մասին և պատրաստակամ են քննարկելու բարձրացված հարցերը։ Հարցրեց՝ ունե՞նք նախընտրած որևէ պաշտոնյա, ում հետ ցանկանում ենք հանդիպել։ Մենք պատասխանեցինք, որ ցանկանում ենք հանդիպել ղեկավար կազմից որևէ ադեկվատ և իրավասու ներկայացուցչի, որը կարող է մեզ տալ հստակ պատասխան՝ երբ և ինչ ձևաչափով է մեր բարձրացրած հարցը քննարկվելու։ Վարդանյանը գնաց, վերադարձավ և ասաց, որ, եթե համաձայնեք՝ քաղաքացիների բողոքների գծով վարչության պետ Նազարյանի հետ հանդիպեք։ Մեզ համաձայնեցինք, քանի որ մենք այնտեղ շոու անելու չէինք գնացել և որևէ օդիոզ դեմքի հետ հանդիպելու ցանկություն չունեինք, մեզ անհրաժեշտ էր ադեկվատ և իրավասու ներկայացուցիչ, որը կկարողանար մեզ հետ կառուցողական խոսել և հստակ պատասխաններ տալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անի Կարապետյանը։

Վերջինիս ներկայացմամբ՝ Վարդանյանը քաղաքացիներին ուղեկցել է ներս, մի քանի րոպե անց մոտեցել է մի աղջնակ․ «Ասեցի կներկայանա՞ք, ասաց անուն ազգանունը և ներկայացավ որպես աշխատակցուհի։ Կտրուկ ասացի, որ չեմ ցանկանում վիրավորել ձեր անձը, բայց մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք»։

Անի Կարապետյանի խոսքով՝ Վարդանյանը կրկին զանգահարել է Նազարյանին։ Նազարյանը, իր հերթին, փոխանցել է, որ նույնիսկ ցանկության դեպքում այս պահին չի կարող մոտենալ։

«Ես հայտարարեցի, որ այսքանից հետո, այս պայմաններում Նազարյանի և որևէ մեկի հետ հանդիպումն այլևս ակտուալ չէ։ Իսկ կառավարությունը հերթական անգամ ապացուցեց՝ պատրաստ չէ քաղաքացիների հետ կառուցողական երկխոսության և նրանց բարձրացրած խնդիրների շուրջ որևէ իրական քայլի։ Հետևաբար սա ունենալու է քաղաքական հետևանք․․․ և հեռացանք»,- պատմեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանության վերնախավից հնչող թեզերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ։

«Երբ արդեն կառավարության նիստը նայեցինք, վերահաստատեցինք մեր ճիշտ քայլը, որ իմաստ չկար տալու այդ նամակն ու ծրագիրը։ Արդեն որերորդ անգամն է՝ Նիկոլ Փաշինյանը հղում է անում, թե իբր այստեղ բոլոր վարձակալները մարզերում բնակարաններ ունեն, թող հետ գնան այդ բնակարաններում ապրեն։ Նախ՝ նման բան չկա։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր ունենան բնակարան, բայց մեծ մասը բնակարան առհասարակ չունի»,- արձանագրում է բանախոսը։

Ավելին, ըստ նրա, մարզերում «էժան տուն» հասկացությունը վաղուց գոյություն չունի, և գնաճը համատարած բնույթ է կրում։

«Հայաստանի Հանրապետության մարզերում նույնպես գոյություն ունի բնակարանների թանկացման խնդիր։ Անգամ մինչև սահմանամերձ Կապանից էլ մենք ունենք ահազանգ՝ Էջմիածին, Արարատ, Արտաշատ, Հոկտեմբերյան․․․բոլոր տեղերում համատարած բնակարանների թե՛ վարձերը և թե՛ արժեքները բարձրացել են։ Տրամաբանորեն, եթե մարզերում աշխատավարձն էլ ավելի ցածր է, և դժվար է այնտեղ աշխատանք գտնելը, բայց շուկայական վարձակալության գները բարձր են, ի՞նչ տարբերություն քաղաքացու համար։ Պրոցեսը գլոբալ նույնն է։ Ու էստեղ իշխանության հղումները անտրամաբանական են»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները վերջին օրերին ոչ միայն բնակարաններից են բողոքում, այլև բենզինի ու պարենի թանկացման մասին են ահազանգում։

«Այստեղ մենք գործ ունենք ոչ թե սովորական սոցիալական խնդրի, այլ ազգային անվտանգության հույժ կարևոր հարցի հետ։ Իշխանությունների բացարձակ անգործության և օրեցօր խորացող սոցիալական դժվարությունների պատճառով Հայաստանի մարզերն ուղղակի դատարկվում են, տեղ է ունենում բնակչության սարսափելի արտահոսք։ Ցավալի է, բայց եթե համեմատականներ տանենք, տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն իր գավառներում քաղաքացիներին բնակարաններ ու աշխատատեղեր տրամադրում, մինչդեռ մեր հայրենակիցները հենց իրենց երկրի ծայրամասերում զրկված են ապրելու տարրական պայմաններից։ Պետական աջակցության այս բացակայության հետևանքով երկիրն աստիճանաբար դատարկվում է։ Բայց թող լավ հիշեն՝ այս չլուծված տնտեսական խնդիրներն ու քաոսը շուտով այնպիսի իրավիճակ են ստեղծելու, որ հենց ինքը՝ երկրի ղեկավարն է ստիպված լինելու թողնել ամեն ինչ ու վերադառնալ իր հարազատ Ենոքավան գյուղ»,- եզրափակեց Անի Կարապետյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie