Ներքին 1 ամիս առաջ - 17:54 01-10-2026

Ալեն Սիմոնյանը շատ կուլտուրական խաբեց. բալային նոր սահմանափակումներն ու պարեկների անգործությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Ամբողջ Երևան քաղաքն արդեն տեսախցիկներով լցված է, դրան գումարած՝ ավելացրին պարեկների թիվը։ Բայց այդ ամենն արվեց միայն կառավարության հարցերը լուծելու համար, ժողովրդին իրենք չեն ծառայում»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ ներկայացնելով երթևեկության հետ կապված խնդիրները և քննադատելով պարեկային ծառայության գործունեությունը, ասաց Անհատ վարորդների պաշտպանության նախագահ Պողոս Օղլուկյանը։

Հատկապես սուր է վիճակը տաքսիների համար նախատեսված հատուկ կանգառներում, որտեղ սովորական վարորդները կայանում են սեփական հայեցողությամբ՝ հաճախ անցնելով թույլատրելի սահմանները։

Խնդրի ամենացավոտ կողմը, ըստ բանախոսի, իրավապահ մարմինների անգործությունն է։ Կարգազանցներին տուգանելու և կարգուկանոն հաստատելու համար արված ահազանգերը մնում են օդից կախված։

Օղլուկյանի գնահատմամբ, իրավապահ համակարգը շահագրգռված չէ կանխարգելելու հանցագործություններն ու իրավախախտումները, այլ հայտնվում է միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։

«Երբ այդ վեճերը դառնան արդեն մարդասպանություն, ոստիկանությունը շատ արագ կմոտենա, կտանի քաղմաս ու կասի․ «Ժողովուրդ ջան, մի հանցագործություն էլ բացահայտեցինք»։ Բայց երբ մենք ենք զանգում, կանչում, ասում՝ եկեք, սխալ նշանի տակ են կանգնել, չեն գալիս տուգանեն»,- բողոքում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie