Արտաքին 5 տարի առաջ - 15:21 31-05-2021

Թուրքիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումներն արագ վերացնել հնարավոր չէ. ՌԴ դեսպան

Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն ասել է, որ Թուրքիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումներն արագ վերացնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը:

Ապրիլի 12-ին Ռուսաստանի գլխավոր շտաբը որոշում կայացրել կասեցնել Թուրքիայի հետ օդային երթևեկությունն ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ երկրում սրվող կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակի ֆոնի հետ կապված:

«Բոլորս հիշում ենք անցած տարվա իրադարձությունները, երբ փորձեցինք գուշակել, թե երբ կբացվի զբոսաշրջության սեզոնը: Մենք սպասեցինք և սպասեցինք. սկզբում հունիսին, հետո հուլիսին, բայց Ռուսաստանից ավիափոխադրումների սեզոնն ամբողջությամբ բացվեց միայն օգոստոսի 10-ին», - հիշեցրել է նա:

Երխովը նշել է, որ COVID-19 համաճարակը դեռ շարունակվում է, հազարավոր թեստեր դրական են, մարդիկ ամեն օր մահանում են, ուստի այդ հարցը գտնվում է երկու պետությունների գերատեսչությունների վերահսկողության ներքո, որոնք պարտավոր են ապահովել բնակչության և զբոսաշրջիկների առողջությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին