Արտաքին 1 ամիս առաջ - 09:28 01-10-2026

FlyDubai-ն ժամանակավորապես կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները

FlyDubai ավիաընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները՝ թռիչքի ընթացքում օդաչուի կողմից գործընկերների վրա հարձակման միջադեպի հետաքննության ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հաղորդվում է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպի կապակցությամբ և համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ FlyDubai-ի թռիչքները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ կդադարեցվեն հետաքննության անցկացման ողջ ընթացքում», — ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, ընկերության համար ամենաբարձր առաջնահերթությունը ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն է։

Ժամանակավոր սահմանափակումները թույլ կտան համապատասխան մարմիններին շարունակել իրենց աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie