Ներքին 1 ամիս առաջ - 20:37 30-09-2026

Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով․ հայտնում են Կուսակցությունից։

«Այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, որում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընդգծում է. Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է:

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը:

Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie