Արտաքին 1 ամիս առաջ - 17:08 30-09-2026

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան

Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և ներկայացրել Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Գյորգյունը հայտնել է, որ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր։ Ըստ նրա՝ պայմանագրերի ստորագրումները դեռ նախնական փուլում են և մանրամասներ կհաղորդվեն հանդիպումներից ու պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո։

Ադրբեջանում թուրքական ընկերությունների գործունեության վերաբերյալ Գյորգյունը նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերական «MKE» ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Նա հիշատակել է նաև «Baykar», «Roketsan» և «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունների ներդրումները՝ նշելով, որ ստորագրումներից հետո կհայտարարվեն կարևոր ներդրումների մասին։

Ըստ Գյորգյունի՝ այս համագործակցության նպատակն Ադրբեջանի ռազմական կարիքների բավարարումից բացի այդ երկրում արտադրական կարողություններ ձևավորելն է՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանմանը նպաստելու համար։

Նա նաև հայտնել է նոր սերնդի արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ մշակման մտադրության մասին՝ ինչպես երկու երկրի, այնպես էլ «այլ բարեկամ և դաշնակից պետությունների պահանջարկը բավարարելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie