Արտաքին 1 ամիս առաջ - 15:09 30-09-2026

Դուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվել

Դուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ չվերթ թռիչքի կեսից շրջվել է և վերադառնում է ԱՄԷ, ըստ Flightradar24-ի տվյալների։

Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն այժմ թռչում է Սաուդյան Արաբիայի վրայով։

Այսօր ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai-ի չվերթը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան էր տվել և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։

Ըստ լուրերի՝ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, ինչը թույլ չի տվել ինքնաթիռի կապիտանը. այդ ընթացքում արյունալի պայքար է ընթացել, եղել են դանակի հարվածներ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie