Ավելին 1 ամիս առաջ - 18:45 29-09-2026

Գրենլանդիայի սառույցի տակ նոր քարտեզ են կազմել

Գրենլանդիայի սառույցի տակ թաքնված հսկայական հովիտների ցանց են քարտեզագրել։

NASA-ի նոր քարտեզը ցույց է տվել, որ Գրենլանդիայի մոտ 1.7 միլիոն կմ² տարածք զբաղեցնող սառցաշերտի տակ թաքնված է հովիտների հսկայական ցանց։ Հետազոտողները քարտեզագրել են 1,943 ստորգետնյա հովիտ, որոնց մոտ մեկ երրորդը նոր է նույնականացվել։

Ամենահետաքրքիրը՝ նախկին քարտեզներում արդեն հայտնի որոշ հովիտներ իրականում հարյուրավոր կիլոմետրերով ավելի խորն էին տարածվում դեպի Գրենլանդիայի ներքին հատված, քան գիտնականները կարծում էին։

Գիտնականները դրանք «չեն տեսել» անմիջապես․ նրանք արբանյակային տվյալներից ուսումնասիրել են սառույցի մակերեսի չափազանց փոքր բարձրություններն ու իջվածքները։ Սառույցի տակ գտնվող հովիտներն իրենց թույլ հետքն են թողնում վերևի սառույցի ձևի վրա, և այդ տվյալներից հնարավոր է վերականգնել թաքնված ռելիեֆը։

Ինչո՞ւ է սա կարևոր

Սառույցը հատկապես արագ է շարժվում այդ հովիտների ուղղությամբ։ Երբ սառույցը կենտրոնանում է հովտում, այն կարող է հաստանալ ու ավելի արագ հոսել դեպի ափ՝ շարունակելով խորացնել հովիտը։ Այսինքն՝ սառույցի տակ գտնվող լանդշաֆտը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է Գրենլանդիայի սառցաշերտը շարժվում և հետագայում ինչպես կարող է փոխվել։

Ու կա ևս մեկ շատ հետաքրքիր առեղծված

Գրենլանդիայի արևմտակենտրոն հատվածում հայտնաբերված որոշ հովիտներ շատ երկար են, ուղիղ և գրեթե նույն ուղղությամբ են ձգվում։ Գիտնականները կարծում են, որ դրանց ձևավորման մեջ կարող էր դեր ունենալ նաև երկրաբանական/տեկտոնական կառուցվածքը, բայց այդ հատվածը դեռ լիովին բացատրված չէ։

Գիտական աղբյուր՝ NASA Earth Observatory / Geophysical Research Letters։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie