Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով։
«Ես կարծում եմ, որ Եկեղեցին պարտականություն ունի առաջ մղել խաղաղ արժեքները՝ անընդհատ կոչ անելով Ռուսաստանի և Ուկրաինայի նման երկրների առաջնորդներին և մյուսներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և երկխոսություն սկսել՝ այս խնդիրներին լուծումներ գտնելու համար, առանց երկարաձգելու այլևս իմաստ չունեցող պատերազմները», – ասել է պապը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։