Ներքին 1 ամիս առաջ - 09:51 29-09-2026

Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը՝ այդ ճանապարհին իր հետ բերելով նոր uպառնալիքներ. Աբրահամյան

Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր սպառնալիքներ և կենսական վտանգներ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գարշելիության և անբարոյականության այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն միջազգային տարբեր կառույցներից և կազմակերպություններից են համապատասխան արձանագրումներ և հրապարակային ուղերձներ հղում։

Որքան էլ այս իշխանությանն օգտագործեն երրորդ երկրների դեմ տարբեր օպերացիաներում, հայկական շահերը սակարկման հանեն այլոց աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար, մեկ է՝ նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում։

Վստահ եմ՝ սրանք էլ այս ամենը գիտեն, սակայն նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր սպառնալիքներ և կենսական վտանգներ»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie