copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 03:04 06-06-2022

Ուելսի հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն՝ ձեռք բերելով ԱԱ-2022-ի ուղեգիր

Կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու փլեյ-օֆֆի Ուելս - Ուկրաինա հանդիպումը։

Քարդիֆում կայացած խաղում տանտերերը հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվել է 34-րդ րոպեին. պատահմամբ ինքնագոլի հեղինակ է դարձել Անդրեյ Յարմոլենկոն։

Ուելսի հավաքականն այս հաղթանակի շնորհիվ ձեռք բերեց Մունդիալի ուղեգիր։ Ուելսը, որը 64 տարի անց մասնակցելու է Աշխարհի առաջնության, ընդգրկվում է B խմբում, որտեղ մրցակիցներն են Անգլիայի, ԱՄՆ-ի և Իրանի հավաքականները։

Ուելս - Ուկրաինա հանդիպման տեսությունը.