Արտաքին 1 ամիս առաջ - 20:46 28-09-2026

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին

Իսրայելի զինվորականները հայտարարել են Գազա քաղաքում Շադի Աբու Խասիրայի ոչնչացման մասին:

Վերջինիս անվանում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ֆինանսավորմանն առնչվող տարադրամի փոխանակման կետերի ցանցի ղեկավար։ Դրա մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ Աբու Խասիրան ղեկավարում էր Geneva փոխանակման կետերի ցանցը, որի միջոցով ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին փոխանցվել են տասնյակ միլիոնավոր շեկելներ՝ արտարժույթով։ Բացի դրանից, նա զբաղվում էր առևտրային գործունեությամբ Գազայի հատվածում և ղեկավարում էր Gardena Professional ընկերությունը, որը, ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, օգտագործվում էր դրամական փոխանցումների համար։

Իսրայելական բանակում հայտարարել են, որ ստացված միջոցներն ուղղվում էին զինյալների ֆինանսավորմանը, ռազմական ենթակառուցվածքի վերականգնմանը և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ հարձակումների նախապատրաստմանը։

Մամուլի ծառայության պնդմամբ՝ վերջին շրջանում Աբու Խասիրան զբաղվում էր նաև իսրայելցի զինծառայողների և խաղաղ բնակիչների վրա հարձակումների կազմակերպմամբ և մասնակցում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ներուժի վերականգնմանը։

ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ նրա դեմ հարվածը հասցվել է օդից՝ Գազա քաղաքի շրջանում։ Բանակում նշել են, որ գործողությունից առաջ ձեռնարկվել են միջոցներ՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie