Ներքին 1 ամիս առաջ - 08:57 28-09-2026

Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը գրում է․

«Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։

Չգիտեք։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև, եթե իմանաք թե ով է Մխիթարը, պիտի իմանաք որ նա զոհվել է 2022-ին Ջերմուկը պաշտպանելիս, զոհվել է իր ծննդյան օրը` սեպտեմբերի 13-ին։ Եթե իմանաք ով է Մխիթարը` իմանալու եք, որ նրա հայր Մանվելը ինքնասպան եղավ որդու զոհվելու մասին լսելուց՝ նույնիսկ դեռ մինչև որդու զոհվելը։

Եվ երբ իմանաք սա, պիտի պատկերացնեք ողբերգության մասշտաբները, երբ խոսքը գնում է 224 նման ճակատագրի մասին 2022-ին, առնվազն այդքան՝ 2023-ին... 2021-ին, 2020-ին։

Եվ երբ դա իմանաք, պիտի ձեզ հաշիվ տաք, որ փաստորեն այդ մարդկանց անունները հետևողականորեն դուրս են մղվել քարոզչամեքենայի ամեն ինչին հայհոյելու ժամանակ գտնող օրակարգից։ Այդ անունները վերածվել են սոսկ թվանշանների` «Զոհ համար 5088, համար 5089»։ Իսկ թվանշանների հետ մենք չենք մեծացել նույն բակում, չենք սիրահարվել նույն աղջկան, չենք փակել փողոցներ հանուն արդար կյանքի...

Ու հետևաբար հեշտ է հավատալ, որ չորս տարում առնվազն 4 պատերազմ բերած մարդը «խաղաղության առաքյալն է», իսկ նրան դեմ հանդես եկող յուրաքանչյուր ոք «պատերազմի հրձիգ»։

Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի թե ով է Մխիթարը»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie