Արտաքին 1 ամիս առաջ - 22:57 27-09-2026

Վուչիչը հրաժարական է տվել, որ մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Սերբիայի նախագահի պաշտոնից։ Այդ մասին նա երեկոյան հայտարարել է Բելգրադում նախագահի գլխավոր քարտուղարության շենքից քաղաքացիներին ուղղված ուղերձի ընթացքում, տեղեկացնում է Tanjug-ը։

Հրաժարականից հետո Վուչիչը մտադիր է շարունակել քաղաքական գործունեությունը և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Այսօր այն օրն է, երբ ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է Վուչիչը իր ուղերձում՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին երկու նախագահական ընտրություններում ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև ասել է, որ պետության ղեկավարի պաշտոնում աշխատանքը համարում է մեծ պատիվ իր համար։

Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ին կլքի նախագահի պաշտոնը, որպեսզի որպես սովորական քաղաքացի մասնակցի նախընտրական քարոզարշավին։ Հոկտեմբերի 25-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա գլխավորում է «Ալեքսանդր Վուչիչ - Միավորված Սերբիա»-ի ցուցակը, որը ձևավորվել է Սերբական առաջադիմական կուսակցության և նրա գործընկերների կողմից։

Հրաժարականից հետո նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Աննա Բռնաբիչը։ Սերբական օրենսդրության համաձայն՝ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն պետության ղեկավարի լիազորությունների դադարեցումից ոչ ուշ, քան երեք ամիս անց։

Այսպիսով, առաջիկա ամիսներին Սերբիայում միանգամից կանցկացվեն երկու համազգային քվեարկություններ. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին, իսկ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն մինչև դեկտեմբերի վերջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie