Արտաքին 1 ամիս առաջ - 16:32 27-09-2026

Բավարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 20-ից ավելի տուժած

Բավարիայում տուրիստական ​​ավտոբուսի շրջվելու հետևանքով մոտ 25 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մեկ այլ ուղևոր գտնվում է ծանր վիճակում, հայտնում է T-Online լրատվական պորտալը։

Ավելի վաղ պորտալը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ ավտոբուսի շրջվելու հետևանքով երկու մարդ մահացել է։ T-Online-ի տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխում էր Ֆիլիպիններից ժամանած 40-50 մարդուց բաղկացած տուրիստական ​​խումբ։

«Նախնական տվյալներով՝ մոտ 25 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ երկուսը մահացել են վթարի վայրում։ Եվս մեկ մարդ կյանքին սպառնացող վիճակում է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 6:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 7:00-ին) Բավարիայի Օստալգոյե մարզի Բուխլոե քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մայրուղուն հարակից ցածրադիր հատված։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie