Արտաքին 1 ամիս առաջ - 16:11 27-09-2026

Ռուսաստանը հարվածել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին

Ռուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 147-ը խոցվել է, սակայն հարվածներ են գրանցվել 18 վայրում։

Կիևում մեկ մարդ զոհվել է։ Սոլոմյանսկի շրջանում անօդաչուի հարվածից հրդեհներ են բռնկվել ավտոսպասարկման կայանում և ոչ բնակելի տարածքում, իսկ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են կին և երկու երեխա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածել է Vodafone բջջային օպերատորի տվյալների մշակման կենտրոնին՝ պնդելով, թե այն կապի և արագ ինտերնետի ծառայություններ էր տրամադրում ուկրաինական զինուժին։

Ուկրաինական կողմը վերջին օրերին ևս հայտնել է կապի ենթակառուցվածքների և տվյալների կենտրոնների դեմ ռուսական հարվածների մասին։

Օդեսայի մարզում ռուսական անօդաչուները հարվածել են Կիլիա քաղաքի նավահանգստային և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այնտեղ տուժածներ չկան։

Միաժամանակ Օդեսայում ռուսական հարվածներից մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Զապորոժիեի մարզում Կամիշևախա և Նովոտավրիյսկոյե բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Սումիի մարզում ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածներից ևս երեք մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել, նրանց թվում՝ չորս անչափահաս։ Դոնեցկի մարզում հաղորդվում է երեք զոհի և հինգ վիրավորի մասին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie