Արտաքին 56 րոպե առաջ - 16:00 27-09-2026

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։

Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և հարգել է Արցախի օկուպացման համար մարտական գործողություններին մասնակցած զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը։
«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի Հիշատակի օրվա առթիվ այն նահատակ հերոսներին, որոնք պայքարել են Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու և նրա ազատության համար հիշում եմ ողորմությամբ, իսկ վետերաններին՝ հարգանքով»,- գրել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի