Արտաքին 48 րոպե առաջ - 12:51 27-09-2026

Թուրքիան շարունակում է բանակցությունները ՌԴ-ից գնված Ս-400-ները երրորդ երկրի վաճառելու հարցով․ Ֆիդան

Երկրի իշխանությունները հանրությանը կտեղեկացնեն բանակցությունների ավարտից հետո, լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիան չի դիմել Ռուսաստանին՝ Ս-400 համալիրները այլ երկրի վերավաճառելու համաձայնություն տալու համար:

Անկարան գիտի, որ առանց Մոսկվայի համաձայնության դա հնարավոր չէ, ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։