Ներքին 1 ամիս առաջ - 11:07 27-09-2026

Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը․ հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Շատ-շատերիս կյանքն այդ օրվանից փոխվեց։ Իմ կյանքը մինչև պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է, ու գիտեմ, որ շատերի մոտ է այդպես։

2020-ի սեպտեմբերի 27-ին ես անազատության մեջ էի։ Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր, սահմաններին, ռմբակոծվող մեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ ես մեկուսարանում էի։ Պետության համար դժվարագույն այդ պահին ես զրկված էի օգտակար լինելու հնարավորությունից։ Զրկված էի իրական ինֆորմացիայից։ Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց։

Բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է։ Պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց։ Ավելին ասեմ՝ գիտե՞ք քանի քաղաքական գործիչ է ինձ ասել՝ «լավ էլի Ծառուկյան՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում»։ Էլ դրանից ավելի ի՞նչ կարող էի անել ես, իսկապես չգիտեմ։

Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է։ Բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա ինձ շատ մտահոգում է։ Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը։

Խաղաղություն մեր երկրին, Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին։

Կենտրոն ՔԿՀ
27.09.26թ.

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie