Արտաքին 1 ամիս առաջ - 20:40 26-09-2026

Պակիստանում մաhապարտը ոստիկանության անցակետի մոտ պայթեցրել է ականապատ ավտոմեքենա․ զոհվել է 11, վիրավորվել շուրջ 30- մարդ

Պակիստանի Դերա Իսմայիլ Խան քաղաքում մահապարտը ոստիկանության անցակետի մոտ պայթեցրել է ականապատ ավտոմեքենա։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս շուրջ 30 հոգի վիրավորվել է, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի արտակարգ ծառայություններին։
Գրոհը տեղի է ունեցել շաբաթ օրը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փահթունհվա նահանգի Դերա Իսմայիլ Խան շրջանում։ Տարածաշրջանային շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Բիլալ Ֆայզիի խոսքով՝ զոհվածներին և տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Գրոհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանյան «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) շարժումը, որը նաև հայտնի է որպես «Պակիստանի թալիբան»։ Այս մասին խմբավորումը հայտնել է տարածված հայտարարության մեջ։

Վերջին տարիներին Պակիստանը բախվում է զինված խմբավորումների հարձակումների թվի աճին։ Դրանցից շատերի պատասխանատվությունն իր վրա է վերցնում TTP-ն, ինչպես նաև արգելված անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» (BLA) կազմակերպությունը, որը հիմնականում գործում է հարևան Բելուջիստան նահանգում։

TTP-ն և աֆղանական «Թալիբան» շարժումը տարբեր կազմակերպություններ են, թեև դաշնակցային հարաբերություններ են պահպանում։ Աֆղանական «Թալիբանը» 2021 թվականին Աֆղանստանում կրկին վերադարձել է իշխանության։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie