Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 25-09-2026

Բռնություն կա, բայց մեկը թող լինի՝ վարչապետի կնոջը կրթի. հարցում

Ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ հասարակության մեջ առկա խնդիրներից մեկը։ Տարբեր դեպքերն ու դրանց վերաբերյալ հանրային քննարկումները ցույց են տալիս, որ խնդիրը շարունակում է մտահոգել քաղաքացիներին։ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով նախաձեռնություններով է հանդես գալիս նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Սա ևս հանրային քննարկումների արժանանում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը և ի՞նչ կարծիք ունեն Աննա Հակոբյանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեության մասին։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ Հայաստանում, իհարկե, ընտանեկան բռնություն կա, և հիմնականում ճնշող ուժը տղամարդիկ են։ Նրա խոսքով՝ կարելի է հատուկ ծրագրեր մշակել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ աշխատելու համար։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ընտանեկան բռնությունը հիմնականում տղամարդկանց կողմից է կիրառվում։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք խնդիրը այնքան մեծ ծավալ ունի, որ վարչապետի կինը զբաղվի դրանով, պատասխանեց․ «Մեկը լինի՝ իրեն կրթի»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ Հայաստանում, բնականաբար, ընտանեկան բռնություն կա, սակայն այժմ, իր կարծիքով, ավելի շատ ճնշող ուժը կանայք են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie