Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:40 12-05-2023

Ես էլ կարող եմ նախագիծ ներկայացնել՝ բռնություն խոհանոցում, բռնություն պետքարանում

«Նրանք օրենսդրությանը այնքան մոտ են, ինչքան ես քվանտային մեխանիկային։ Ինչպես միշտ այս իշխանությունները ոչ մի օրենքի նշանակությունը չեն հասկանում և պարզապես ցույց են տալիս, թե աշխատանք են կատարում։ Ի՞նչ է նշանակում սեռական բռնություն աշխատավայրում։ Բռնությունը ՀՀ քրեական օրեսնգրքի կողմից միշտ էլ հետապնդվել է։ Սրանց բերած նախագծերն ուղղակի ծիծաղ են շարժում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված օրենքին, որում ասվում է, որ այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում։

«Ես էլ կարող եմ նախագիծ ներկայացնել՝ բռնություն խոհանոցում, բռնություն պետքարանում, բռնություն արվեստասրահում։ Բռնությունը բռնություն է, դա որևէ առանձնահատկություն չունի, իսկ եթե նկատի ունեն մարդկանց նկատմամբ քաղաքական շարժառիթներից ելնելով սպառնալիքներ կիրառելը, օրինակ՝ արի, դարձիր ՔՊ անդամ կամ այլ կազմակերպության անդամ, թե չէ կազատենք աշխատանքից, ապա ասենք, որ դա միշտ էլ եղել է»։

Ըստ Պետրոսյանի՝ որն է սեռական ոտնձգության տարբերությունը աշխատավայրում, և աշխատանքից դուրս, եթե այն պատժելի արարք է․ «Ես այդ նախագծի հեղինակ կոչեցյալին հետ եմ ուզում խոսել, թող ինձ բացատրի՝ կա՞ արդյոք տարբերություն, թե քաղաքացու նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում կենցաղային պայմաններում, փողոցում կամ աշխատավայրում, ո՞րն է դրա տարբերությունը։ Մարդու կյանքը այն օբյեկտն է, որը գտնվում է Սահմանադրության և քրեական օրենսդրության պաշտպանության ներքո, ի՞նչ կապ ունի, թե բռնությունը որտեղ կլինի։ Նույնն է, որ նախագիծ բերեն՝ սպանությունը նավի վրա, ինչ կապ ունի՝ նավի՞ վրա է եղել, թե՞ պադվալում։ Այս ամենի նպատակն այն է, որ ցույց տան իբր իրենք աշխատում են, բայց իրականում իրենց աշխատանքը ընդդիմության դեմ պայքարն է, մեկ-մեկ էլ նախագիծ են բերում, ցույց տալու համար, որ իրենք զբաղվում են օրենսդիր գործունեությամբ, բայց իրանցից որևէ մեկը դրանից գլուխ չի հանում»։

Պետրոսյանը նշեց, որ պատրաստ է նախագծի հեղինակների հետ գնալ հեռուստաբանավեճի այն տաղավարում, որտեղ նրանք կցանկական՝ լինի դա ընդդիմադիր, թե իշխանական հեռուստաընկերությունում․ «Ես նրանց հայատարարում եմ բանավեճի առաջարկ, եթե իրենք այդքան վստահ են իրենց նախագծի հիմնավորվածության վրա, ապա ես իրենց հրավիրում եմ իրենց ուզած տաղավար այդ թվում նաև Պետրոսի բաստիոն, որն իշխանական է։ Թող գան, ինձ հետ բանավեճի, տեսնեմ՝ այդ ինչ հիմնավորում ունեն և ինչքանով է դրա անհրաժեշտությունը, քանի որ այսօր ավելի կարևոր հարցեր կան, իսկ իրենք ընկել են նման անլուրջ նախագծեր հեղինակելու հետևից»,-ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի